Սեքս-սկանդալի պատճառով

18/11/2010

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ը պատրաստվում է ժամանակից շուտ լիազորությունները փոխանցել իր դստերը` 33-ամյա Վիկտորյային: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Bild» թերթը: Գերմանական պարբերականի հետ զրույցում շվեդական թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը, ում անունը չի նշվում, հայտարարել է, թե Կարլ Գուստավի հեղինակությունը կտրուկ նվազել է սեքս-սկանդալից հետո, եւ թագավորը պատրաստվում է մոտ ապագայում գահը հանձնել իր ժառանգորդին` արքայադուստր Վիկտորյային:

Հիշեցնենք, որ վերջերս լույս է տեսել «Կարլ XVI Գուստավ. Թագավոր ակամայից» գիրքը, որտեղ պատմվում է Շվեդիայի թագավորի սիրային արկածների, ինչպես նաեւ նրա` հանցավոր աշխարհի հետ ունեցած կապերի մասին: Իսկ մինչ այդ գրքի հրատարակումը, Կարլ Գուստավը, ով թագավորական գահը զբաղեցնում է արդեն 37 տարի, մեծ հեղինակություն էր վայելում ժողովրդի շրջանում եւ համարվում բարեպաշտ ու առաքինի տղամարդ: