Գոհ է եւ ապահովված

16/11/2010

«Կարծում եմ, որ ՄԻ պաշտպանը գոհ է, եւ ապահովված է նրա ու նրա գրասենյակի անկախությունը, փաստորեն: 2011թ. բյուջեով ՄԻՊ գրասենյակի հատկացումները 38 մլն դրամով ավելացրել է, որից 28 մլն-ը աշխատավարձերի համար է: Պաշտպանի աշխատավարձը հավասարեցվել է ՍԴ նախագահի աշխատավարձին»,- երեկ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի` 2009թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: «Մնում է մենք էլ գոհ լինենք: Դուք բավարար համարո՞ւմ եք Մի պաշտպանի գործունեությունը»,- հարցրեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «ՄԻ պաշտպանն, ի տարբերություն նախորդ զեկույցների, այս զեկույցը կառուցել է շատ կառուցողական ձեւով, այսինքն՝ այն հայհոյանքները, որ նա տեղում էր պետական մարմինների հասցեին, այս անգամ չկա»,- պատասխանեց Ռ.Պետրոսյանը: