ԱԱԾ-ն հաստատել է

16/11/2010

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում վթարի ենթարկված Nissan Maxima-ն պատկանում է ԱԱԾ-ին: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանի խոսքով` այն սպասարկում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել Nissan Maxima եւ Audi մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով երկու քաղաքացիներ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Nissan Maxima մակնիշի մեքենայի համարանիշը, որը վթարից անմիջապես հետո, մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը, հանել էին, եղել է 022 SS 02, իսկ Audi-ն եղել է 11 SO 413 պետհամարանիշով: Վթարի պահին մեքենայի ղեկին եղել է 38-ամյա Կարեն Ջանիբեկի Գրիգորյանը, որին դեպքի վայր ժամանած ընկերները տեղափոխել են հիվանդանոց, եւ նա առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել: Audi-ի ղեկին եղել է 27-ամյա Վարդան Բարսեղյանը: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: