Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կայանալու է Վրաստանի Ներկայացուցչական ժողովրդական ժողովի համագումարը: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Ժողովրդական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի ասելով` քաղաքական ուժը մտադիր է հավաքել 12.500 պատվիրակների: Ըստ նրա` այժմ բանակցություններ են ընթանում լեյբորիստական կուսակցության հետ` ակցիային միանալու վերաբերյալ: Բուրջանաձեն քննադատել է Իրակլի Ալասանիային, ով ցանկացել է «մնալ իշխանության արբանյակը»: «Մենք մտադիր ենք գործել օրինական ճանապարհով, քանի որ ակցիաները, հանրահավաքները եւ երթերը թույլատրված են օրենքով»,- ասել է նա: