Ծառն ու լույսը` մրցույթի թեմա

14/11/2010

«Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` ծառերի ու լուսավորության ձեւավորման դաշտում նոր գաղափարներ ու լուծումներ որոնելու նպատակով: Հիմնադրամը, որը Երեւանի Սիրահարների այգու կառուցողն է, փորձելու է հանրային մրցույթի միջոցով` ինքնաբավ ու էֆեկտիվ ձեւավորման գաղափարներ լույս աշխարհ բերել` Ամանորի ու Սուրբ Ծննդի տոներին այգին ձեւավորելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես պրոֆեսիոնալ ճարտարապետներն ու լանդշաֆտային դիզայներները, այնպես էլ ուսանողները: Տարիքը, մասնագիտությունն ու աշխատանքային փորձը նշանակություն չեն ունենա, կարեւոր կհամարվի միայն կրեատիվ մոտեցումն ու ձմեռային տոնախմբություններին պատշաճ մթնոլորտի ստեղծումը: