Աստված չանի

14/11/2010

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը, թե առաջիկա ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն հավակնում է ստանալ 99,9 տոկոս ձայն, երեկ ասել է. «Հումորի ոլորտից է, ի՞նչ մեկնաբանեմ: Աստված չանի` ԲՀԿ-ն այդքան ձայն հավաքի: Նման արդյունքի հասնելը կնշանակեր, որ Հայաստանում դիկտատուրա է»: Խոսելով ՀԱԿ վերջին հանրահավաքի մասին, Ռ. Զոհրաբյանն ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձել է «Ադրբեջանի խոսնակը: Որքան հակահայկական հայտարարություններ են հնչում Ադրբեջանում, Տեր-Պետրոսյանը դրանք Հայաստանում ռետրանսլյացիա է անում»: Երեկ «tert.am»-ը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանից, ինչին ի պատասխան, նա ասել է. «Սխալ տեղ եք զանգել: Ավարտված ապուշների հայտարարությունների մեկնաբանությունը ստանալու համար զանգեք հոգեբուժարան»: