Նախօրեին ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո, մեր տեղեկություններով, երեկ կուսակցության երիտթեւից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի անդամներ: Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեկնաբանելով Կ. Կարապետյանի հրաժարականն, ասել էր. «Այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա, ուղղակի նախապատրաստվում ենք ՀՀՇ երիտթեւի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդգ: Հիմա Կ. Կարապետյանն էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»: Սակայն երեկ մեր թղթակցի հետ զրույցում Կ. Կարապետյանը չմեկնաբանելով իր եւ ՀՀՇ երիտասարդական թեւի անդամների հրաժարականները` նշել է, որ ինքն այլեւս չի զբաղվում կուսակցության երիտասարդական թեւի համաժողովի նախապատրաստական աշխատանքներով: Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականից հետո Կ. Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել նաեւ կուսակցության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից: