Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձն առեւանգել է «Lexus-Lx-570» մեքենան, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, մեքենան գողացել են նախօրեին` Կախովկա փողոցի Պրինցե առեւտրի կենտրոնի կայանատեղիից: Նյութական վնասը կազմել է 2 մլն 900 հազար ռուբլի: Հարուցվել է քրեական գործ` «Կողոպուտ» հոդվածով: