Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Անդրանիկ Մարտինի Հովհաննիսյանը (ծնված 14.05.73թ.) իրեն լիազորագրով տրված «Վազ-21-061» մակնիշի 65TS618 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածելով ավտոճանապարհի բետոնե արգելասյանը` շրջվել է, ինչի հետեւանքով տեղում մահացել է: Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ: