Թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդն անդրադառնալով «Չեթմ հաուսի» կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհված «Տարվա քաղաքական գործիչ» մրցանակին եւ թուրք մի շարք լրագրողների այն պնդումներին, որ այդ մրցանակը ստանալու հարցում մեծ դեր ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրել է. «Որքան էլ փորձեցինք մեղքը բարդել Երեւանի վրա, սակայն իրականում պատասխանատուն հենց մե՛նք ենք: Ադրբեջանի հակազդեցությանը տեղի տվեցինք: Մեր ադրբեջանցի եղբայրներին բավականաչափ տեղեկություն չկարողացանք հաղորդել, եւ նրանք վերջին պահին մեզնից երես թեքեցին: Արդյունքում` հայկական նախաձեռնությունը մեր անկարողության պատճառով մի կողմում սպասում է: Ինչ եղավ, թող լինի: Կարեւորը` Գյուլն արժանի էր այդ մրցանակին»,- նշել է Բիրանդը: