«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի աշխատանքի համար Մեթյու Բրայզայից ավելի պատրաստված մարդ Պետդեպարտամենտում չկա»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը` ելույթ ունենալով Վաշինգտոնում անցկացվող «Ամերիկա-ադրբեջանական հարաբերություններ. ռազմավարական գործընկերության վիճակ» համաժողովում: «Ես չունեմ նախանշաններ առ այն, որ ներկայիս վարչակազմը կհրաժարվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզային աջակցելուց»,- ասել է նա` ընդգծելով, որ «ոչ ոք չի կարող ասել, թե Բրայզան որքան ստիպված կլինի սպասել»: «Կարծում եմ, մեր բարեկամները Ադրբեջանում նույնպես շատ չեն ուրախանա, եթե մենք հրաժարվենք այդ թեկնածությունը սատարելուց»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը ամերիկյան Սենատում սեպտեմբերին արգելափակեցին երկու հայամետ սենատորներ` Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը: