Երեկ Facebook-ում լուրջ քննարկում էր ծավալվել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսի շուրջ: Նախարարուհին հարցրել էր. «Գիտե՞ք այս երեխան ինչ գործիքի վրա է նվագում»: Ներկաներից մեկը պատասխանել է. «Ջութակի»: «Ավելի վատգ թավջութակի»,- պատասխանել է նախարարուհին: Լրագրող Հովհաննես Շողիկյանն այս առիթով մի հին անեկդոտ էր հիշել. «Ինչո՞վ է թավջութակը տարբերվում ջութակից: Պատասխան` ավելի երկար է վառվում»: Արձագանքները բավական հետաքրքիր էին. «Այդ նախարարության վրա նախարար չի գալիս…», «Հայլուր» նայեք, լսեք ազգի ընտրյալների մտքի գոհարները», «մամա ջաաաաաաաաան, վերջն էրգ»: Ի դեպ, այս հարցուպատասխանը, որը ոմանց թվացել է, թե անեկդոտների շարքից է, ցուցադրվել է «Հայլուրով»: