Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեւորգ Վալերիի Սարուխանյանը (1975թ. բնակվում է Աբովյան քաղաքում), իր կողմից վարած «Daewoo» մակնիշի 780LL01 պետհամարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի «Զորավար Անդրանիկ» պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհից, մուտք գործել «Ծովինար» ռեստորանի տարածք, հարվածել պատին եւ ընկել բարձրությունից, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներից Արսեն Վալերիի Մարտիրոսյանը (1978թ.) մարմնական վնասվածքով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ Գեւորգ Սարուխանյանը եւ 1976թ. ծնված Արման Սարուխանյանը տեղում մահացել են: Մեր տեղեկություններով` ավտոմեքենան պատկանել է «Ինեկոբանկին»: