Ստուգում են Խաչիկյանին

09/11/2010

Երեկ լուրեր էին շրջում այն մասին, որ ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որի արդյունքում ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի առողջությունը կտրուկ վատացել է: Այնքան, որ նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Մեր թղթակցի հետ զրույցում ՎՊ-ից հաստատել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումների մասին լուրերը, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել: Միայն նշել են, թե ստուգումների եզրակացությունը կներկայացնեն, երբ աշխատանքներն ավարտված կլինեն: Մեր տեղեկություններով, սակայն, բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում մի որոշում կայացրեց, համաձայն որի՝ կենսաթոշակառուները կկարողանան թոշակները ստանալ նաեւ քարտային համակարգով: Ըստ նույն աղբյուրների՝ կառավարությունն այս քայլին գնացել է հենց ՎՊ բացահայտումների արդյունքում: Հավանաբար այդ պատճառով էլ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փակվել է վճարումների ծառայությունը: