Դատավորների մասին

09/11/2010

Այսօր մեկնարկում է Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության երկօրյա սեմինարը: Քննարկվելու են հիմնականում «Արդարացի դատավարության իրավունք» եւ «Անկախ դատարան» թեմաները: Սեմինարին մասնակցում են հայաստանյան բազմաթիվ հ/կ-ներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքն անդրադառնալու է ՀՀ դատարանների ու դատավորների անկախության խնդրին: «Ես այնքան վտանգավոր չեմ համարում մարդու իրավունքների ոտնահարման համատարած երեւույթները, որքան, որ դրանք մեկ անգամ եւս խախտվում են դատական ատյաններում»,- ասել է նա: Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանն էլ անդրադառնալու է դատավորների անկախությունը վտանգող պատճառներին: Սեմինարի անցկացման առիթով այսօր ՀԱԿ-ը Մատենադարանի հարակից տարածքում՝ հանրահավաք, իսկ «Երեւան» հյուրանոցի մոտ` բողոքի ակցիա է անցկացնելու: