Միշան` Սոդքի բաժնետեր

09/11/2010

Վերահսկիչ պալատը (ՎՊ), ուսումնասիրելով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի հայկական ոսկու ամենամեծ հանքավայրի` Սոդքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման օրինականությունը, օրերս Կառավարությանն առաջարկեց քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը: «Գեոպրոմայնինգ Գոլդը» գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: hetq.am լրատվական կայքէջի լրագրողին վրացի գործընկերներից մեկն ասել է, որ այնտեղ մասնաբաժին ունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` իր քեռու անունով: «Սա չի բացառվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանի նախագահը մի քանի անգամ եղել է Կայմանյան կղզիներում»,- գրել է թերթը: