Լուժկովը վախենում է իր ընտանիքի համար

09/11/2010

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը բրիտանական «Telegraph» թերթին տված հարցազրույցում մեղադրել է Կրեմլին` իր կնոջը պատկանող «Ինեկո» շինարարական հսկա ընկերությունը խլելու փորձեր կատարելու համար: Թերթը գրում է, որ հարցազրույցի ժամանակ Լուժկովը խուսափել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին քննադատելուց, փոխարենը որոշակի մեղադրանքներ է ուղղել նախագահ Մեդվեդեւի հասցեին` ասելով. «Անձնական հարաբերություններում Պուտինը միշտ ինձ լավ է վերաբերվել, նա վստահել է ինձ»: Նաեւ ասել է, թե իր երկու դուստրերի անվտանգության համար մտավախություն ունի. «Ես վախենում եմ իմ ընտանիքի համար: Մենք հիմքեր ունենք մտահոգվելու նրանց անվտանգության համար: Շուրջբոլորն ատելություն է, իսկ ընտանիքում թույլ օղակը երեխաներն են»:

Լուժկովի 16-ամյա եւ 18-ամյա դուստրերի փաստաթղթերը հետ են կանչվել Մոսկվայի պետական համալսարանից: Լուժկովն իր աղջիկներին ուղարկել է Լոնդոն: