Պատրաստ է

06/11/2010

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հավաքների մասին» օրենքի նախագիծ է պատրաստել, որի քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: ՄԻՊ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից նաեւ տեղեկացրել են, որ քննարկմանը մասնակցելու են միջազգային կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից: