Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանից ադամանդի արտահանումը 2010թ. 9 ամսում կազմել է 367.000 կարատ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6 անգամ: Սակայն այս տարի արտահանված ադամանդներն ավելի էժան են եղել, քան անցյալ տարի: Այսպես` 2009թ. 1 կարատ ադամանդն արտահանվել է 640 դոլարով, իսկ այս տարի` 191 դոլարով: Ադամանդի արտահանումը 2010թ. Հայաստանում զիջել է միայն ֆերոմոլիբդենի եւ պղնձի հանքաքարի արտահանմանը: