Իրաքում սպանվել է Բաղդադի քաղաքապետը

21/10/2005

Չորեքշաբթի Բաղդադի շրջաններից մեկում սպանվել է Բաղդադի քաղաքապետ Խատեմ Մերզա Համզան. հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով նՂն գործակալությանը: Քաղաքապետի հետ զոհվել է եւ նրա վարորդը:

Գործակալության` Իրաքի ՆԳՆ աղբյուրների համաձայն` մի խումբ խռովարարներ գնդակոծել են մեքենան, որտեղ գտնվում էր քաղաքապետը: Իրաքում իրավիճակն ավելի է սրվել` չորեքշաբթի Սադամ Հուսեյնի դեմ դատավարության սկսվելու հետ կապված: