Պատասխանել են

06/11/2010

Հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն` պարզելու համար՝ արդյո՞ք հայ պաշտոնյաները կապ ունեն ռուսական կրիմինալ խմբավորումների հետ, գոյություն ունի՞ կրիմինալների հետ առնչություն ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում, ըստ ՀԺ-ի` ընդգրկված էին 32 շատ հայտնի անուններ: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ քննարկման առարկա դարձնել «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածը եւ տրամադրել տեղեկություններ թերթի «մատնանշած» քրեական գործերի վերաբերյալ, եթե, իհարկե, այդպիսիք կան: Հոկտեմբերի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական պատասխան է ուղարկել` նշելով, թե հոդվածում «թվարկված» անձանց կողմից ՌԴ տարածքում հանցագործությունների մեղսակից լինելու վերաբերյալ ՌԴ դատախազությունը որեւէ նյութերի չի տիրապետում, նման տեղեկություններ չունի: «Մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ոչ պաշտոնապես, եւ ոչ էլ մասնավոր հանդիպումների ժամանակ ՌԴ դատախազության կողմից երբեւէ որեւէ հարց չի բարձրացվել ռուսական կրիմինալ խմբավորումների հետ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ենթադրյալ համագործակցության մասին»,- ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ: