Կեղծ խուճապ

06/11/2010

Նախօրեի առավոտյան Հունաստանում ՀՀ դեսպանատունը կասկածելի երկու ծրար է ստացել, ինչն անհանգստացրել է հայկական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` դեպքի առնչությամբ հունական ոստիկանները ժամանել են դեսպանատան շենք եւ ստուգել ծրարները: «Անմիջապես ոտքի են հանվել հունական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգել են ծրարները՝ հատկապես փնտրելով կենսաբանական կամ քիմիական վտանգավոր նյութեր»,- ասել է Տ. Բալայանը` հավելելով, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ ծրարներում վտանգ պարունակող որեւէ բան չկա: