Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնատներում կազմակերպված սեքս-խրախճանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը: Իտալական մամուլի հաղորդմամբ` այս մասին Դատախազությունում հայտարարել է կուրտիզանուհի Նադիա Մաջրին: «Ես մի քանի անգամ մասնակցել եմ Բեռլուսկոնիի կողմից նրա առանձնատներում կազմակերպված խրախճանքներին: Այդ գիշեր խրախճանքը կազմակերպվել էր Villa Certosa առանձնատանը: Հրավիրվել էին 25 աղջիկներ, եւ բոլորին մարիխուանա էին հյուրասիրում: Այդ գիշեր Բեռլուսկոնիի հետ միասին զվարճանում էին նաեւ Վլադիմիր Պուտինն ու Թոնի Բլեերը: Ես չեմ տեսել` Սիլվիոն մարիխուանա օգտագործո՞ւմ էր, թե՞ ոչ, սակայն մյուս հյուրերն օգտվում էին դրանից: Իսկ մարիխուանան առանձնատուն էին հասցրել Բեռլուսկոնիի անձնական ինքնաթիռով»,- հայտարարել է կուրտիզանուհին: Այժմ Իտալիայի դատախազությունը հետաքննություն է վարում 28-ամյա Նադիայի հայտարարությունների առնչությամբ, եւ եթե այդ ամենն ապացուցվի, Բեռլուսկոնիին կարող են մեղադրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: