Ընտանեկան բիզնես

06/11/2010

Երեկ Սարյան փողոցում հավաքվել էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիզայներներ, հաղորդավարներ եւ երգիչներ` նշելու Արմինե եւ Լուսինե Նահապետյանների հիմնած «Arminka Beauty Studio»-ի բացումը: Վարսահարդար-ոճաբան Լուսինե Նահապետյանի խոսքով` ստուդիայի բացման գաղափարն իրենն է եղել: Սրահի դիզայնով զբաղվել է Լուսինեն: «Դիզայնի մասին մտածել եմ եւ որպես հաճախորդ՝ թե ինչպիսի վայրում կցանկանայի ինձ սպասարկեն, եւ որպես վարսահարդար` որտեղ կցանկանամ աշխատել»,- ասել է նա: Սրահում աշխատում են մարդիկ, ովքեր տարիների փորձ ունեն իրենց բնագավառում, մշտական հաճախորդներ, ովքեր նրանց հետ շրջել են տարբեր գեղեցկության սրահներում։ «Սա մի ընտանիք է, որը վերջապես համախմբվեց, ունեցավ իր անկյունը, որի գնահատականը պետք է տան մեր այցելուները»,- ասել է նա: Իսկ Արմինկան էլ հավելել է, թե այս գործում իր դերակատարումը շատ քիչ է եղել. «Մենք երկար ժամանակ ցանկություն ունեինք բացել մեր սեփական սրահը, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քույրս այս գործում լավագույններից է: Ամեն ինչով նա է զբաղվել: Այստեղ ամեն ինչ Լուսինեի ֆանտազիայի եւ ճաշակի արդյունք է: Նա իր շուրջն է հավաքել իր ամենասիրելի եւ ամենաառաջատար այն փոքրիկ թիմը, որն արդեն 10 տարի իր հետ է»:

Bravo.am