«Անհարկի քաշքշուկները, խոչընդոտները, շատ դեպքերում` մարդկանցից ակնկալիքները պետք է վերանան եւ որքան արագ` այնքան լավ բոլորիս համար, ու առաջին հերթին` այստեղ աշխատող մաքսավորների համար: Խնդիրը դրվում է հետեւյալ կերպ. մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից»,- երեկ Բագրատաշենի մաքսային ծառայության վարչական շենքում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: