Այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն-ազգանունը չի հրապարակվում: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` դա արվում է 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: