Հայաստանում ձերբակալվել է մի անձ, ով կասկածվում է հոկտեմբերի 23-ին ռուսական ռազմակայանի տարածքում պրապորշչիկներ Արթուր Ենոքյանի եւ Արմեն Զախարյանի սպանության մեջ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչությունից: Կասկածյալի անունը, սակայն, չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիներ 27-ամյա Զախարյանի եւ 39-ամյա Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով, հայտնաբերվել են հոկտեմբերի լույս 23-ի գիշերը` Ռուսական սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում: Փաստի կապակցությամբ ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեն գործ է հարուցել` սպանության հատկանիշներով: