Ավելի շատ է

04/11/2010

Այս տարվա 9 ամսվա կտրվածքով հարկային-մաքսային մուտքերը 531 մլրդ դրամ է կազմել: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` ընդգծելով, որ հավաքագրված գումարը նախատեսվածից 46 մլրդ դրամով ավելի է: Նա հերքել է լուրերը, թե այս տարվա 9 ամիսների ընթացքում հարկային-մաքսային մուտքեր չեն կատարվել։ «10 ամսվա կտրվածքով հավաքագրվել է 581 մլն դրամ: Ես զարմանում եմ, թե այդ լուրերը որտեղի՞ց են հայտնվում»,- ասել է Գ. Խաչատրյանը: