Մեր սիրելի եգիպտացորենը

04/11/2010

Եգիպտացորենը երկրագնդի հնագույն բույսերից է: Առաջին անգամ այն աճեցվել է Մեքսիկայի տարածքում, հնագույն` մայաների եւ ացտեկների կողմից, մ.թ.ա. 5200 տարի առաջ: Եվրոպա ներթափանցել է՝ 15-րդ, իսկ Ռուսաստան` 17-րդ դարերում: Եգիպտացորենի սերմահատիկների մեջ բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ կան, ինչպես` աղեր, կալիում, նիկել, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում: Սպիտակուցները պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ լիզինը եւ տիպտոֆանը: Հարուստ է վիտամիներով` E, B, PP, B1, B2, ասկորբինաթթվով: 35% ճարպ է պարունակվում հատիկների մեջ: Գիտնականները պարզել են, որ եգիպտացորենը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, ռադիոնուկլիդները, օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից, որոնք ժամանակ առ ժամանակ հավաքվում են շլակների բջիջների մեջ: Եգիպտացորենի կողրերը (տՏփՈՑՍՌ) մեզ պաշտպանում են քաղցկեղից, սրտային հիվանդություններից եւ ժամանակից շուտ ծերանալուց: Հատկապես օգտակար է փոքր տարիքի երեխաների համար. նրանց օրգանիզմը հարստացնում է վիտամիններով եւ միկրոէլեմենտներով: Եգիպտացորենը գիտնականներն անվանում են քիմիական մինի-կոմբինատ: Իր վիտամինների քանակության եւ օգտակար նյութերի շնորհիվ խորհուրդ է տրվում ալերգիաներով տառապող մարդկանց, շաքարախտով հիվանդներին, նյութափոխանակության խնդիր եւ ճարպակալման հակում, աղեստամոքսային պաթոլոգիկ խնդիրներ ունեցողներին: Ռուս գիտնականների համոզմամբ` եգիպտացորենի մեջ պարունակվող յուրահատուկ ճարպերը պարունակում են 80% չհագեցած թթուներ, որոնք խոլեստերինի քանակությունը կարգավորող նյութերի շարքին են դասվում: Դրանք միասին լուծվող միացություններ են առաջացնում` թույլ չտալով անոթների պատերին խոլեստերինի կուտակումը:

Առողջ եղեք: