Գիշերն անույշ է…

02/11/2010

«Առանձնապես նոր իրադարձություններ չեն ծավալվում ԼՂ-ի շուրջ, եւ իրադարձությունը հենց դա է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունը ողջունելի է, սակայն «քաղաքական լուծման առաջընթաց մենք այստեղ դեռ չենք տեսնում»: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կողմերին ներկայացվի ԼՂ խնդրի լուծման ճանապարհային քարտեզ, Հովհաննիսյանը նշել է, թե նման բան չի կարելի բացառել: «Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում գիշերը կարող է ճանապարհային քարտեզ ընդունվել` առանց բնակչության եւ քաղաքական ուժերի կարծիքը հարցնելու»,- ասել է նա: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել Մադրիդյան առաջարկների առնչությամբ` նշելով, որ եթե այդ առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են, ապա ինչո՞ւ այն չի ստորագրվում` թեկուզ նախնական տեսքով: