«Ճանապարհային քարտեզ»

02/11/2010

«Աստանայում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները կարող են Հայաստանին եւ Ադրբեջանին արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Ճանապարհային քարտեզ» առաջարկել»,- նման կարծիք է հայտնել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետխորհրդային` տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: «Հակամարտող կողմերն առաջ շարժվեցին հումանիտար ոլորտում, այժմ հարկավոր է առաջ շարժվել տարածքային եւ ուժի չկիրառման հարցերում: Այս թեմաները ԼՂ-ի հարցի կարգավորման հիմնասյունն են»,- ասել է քաղաքագետը: Նրա խոսքերով, Աստանայում 2011թ. համար կամուրջ պետք է ստեղծվի եւ ընդհանուր օրենքներն ու հռչակագրերը պետք է փոխվեն կոնկրետ որոշումներով: