«Ռուսական C-300 հրթիռային համակարգը կարող է ի վերջո հասնել Իրանին»,- նման տեղեկատվություն է հաղորդել Mignews.com կայքը` նշելով, որ Ռուսաստանը մտադիր է Վենեսուելային վաճառել այդ համակարգը, եւ արդյունքում դա կարող է հայտնվել Իրանում: Ըստ պարբերականի, դրա մասին պաշտոնական Մոսկվային զգուշացրել են Իսրայելի դիվանագիտական շրջանակներից: