Էլի հերքել է

30/10/2010

«Ռոբերտ Քոչարյանի եւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի առնչությունները կրել են բացառապես պաշտոնական բնույթ: Որեւէ համատեղ բիզնես ծրագիր նրանք երբեւէ չեն ունեցել եւ չունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում «լուժկովյան» եւ ամերիկահայ հանցախմբի ձերբակալության թեմաների շաղկապումը Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունների հետ: Նա նաեւ հայտարարել է, որ «Արմեն Ղազարյան անունով եւ «Պզո» մականունով անձնավորությունը Քոչարյանների ընտանիքի հետ երբեք որեւէ առնչություն չի ունեցել»: