Շատանալո՞ւ են

30/10/2010

«Որքան էլ գերտերություններն իրար հետ հաշտության պայմանագրեր կնքեն կամ բեռնաթափման ծրագրեր անեն, միեւնույն է, ունեն իրենց շահերը: Իսկ երբ շահերի մի փոքր բախում է լինում, ապա արդյունքում տուժում են ավելի փոքր պետությունները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման, ինչպես նաեւ՝ YouTube-ում տեղադրված վերջին աղմկոտ տեսանյութի պատճառներին: «Այդ փոքր պետություններից մեկն էլ Հայաստանն է: Հայտնի են Իրան-ԱՄՆ հարաբերությունները, սերտանում են եւ ՀՀ-Իրան, եւ ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Պետք է ՀՀ-ին էլ հասկանալ, որ ունի իր ազգային շահերը: Իսկ որքան մոտենան ընտրությունները, նման դեպքերը շատանալու են»,- ավելացրել է Ռ.Զոհրաբյանը: