Ազատ է արձակվել

30/10/2010

Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել` պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ արձակել քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ, Վանաձորցի Աշոտ Մանուկյանին: Վերջինս ձերբակալվել էր 2008 թ. մարտի մեկին եւ դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման` իբր ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով: Մինչդեռ Մանուկյանի մեղքը որեւէ կերպ չէր հիմնավորվել: Սակայն դա չխանգարեց, որ նա անմեղ լինելով՝ բանտում անցկացնի երկու տարի ութ ամիս: