«Հարյուր տարվա մենության» հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսն ընթերցողներին ներկայացրել է իր նոր աշխատությունը: «Yo no vengo a decir un discurso» («Ես չեմ եկել, որ խոսեմ») հավաքածուն, որը բաղկացած է կյանքի տարբեր ժամանակահատվածներում Մարկեսի գրած 22 ճառերից, վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայի գրախանութներում: Սա վերջին 7 տարիներին 83-ամյա գրողի առաջին գրական ստեղծագործությունն է: Հիշեցնենք, որ գրողը երկար տարիներ տառապում է քաղցկեղով: Հրատարակիչ Քրիստոբալ Պերուն խոստանում է, որ մոտ ապագայում գիրքը կթարգմանվի անգլերեն եւ այլ լեզուներով եւ հասանելի կլինի Մարկեսի ոչ իսպանախոս երկրպագուներին: