Մահացել է հիպպիների հայազգի «արքան»

30/10/2010

Օրերս 85 տարեկան հասակում Հնդկաստանի Գոա շրջանի հիվանդանոցներից մեկում մահացել է «Ութմատանի Էդդի» անունով հայտնի «հիպպիների արքա» Էդղարդ Մազմանյանը: Նա ծնվել է 1924թ. ԱՄՆ-ում: Անցյալ դարի 60-ականներին սկսված հիպպիական շարժման ժամանակ Մազմանյանը առաջիններից մեկն էր, որ եկել էր Գոայի շրջանի Անջունայի լողափը, որը հիմա աշխարհի զբոսաշրջային քարտեզներում հայտնի վայրերից մեկն է: Էդդին երկու մականուն է ունեցել` «Հիպպիների արքա» եւ «Ութմատանի Էդդի»: Նրա մեկ ձեռքին բացակայում են երկու մատները: «Եթե Հնդկաստանում դու 8 մատով ես ծնվում, ուրեմն բախտավոր մարդ ես»,- ասել է նա: Նորվեգացի լրագրող Օյսթեր Քյոքսեթը Էդդիի 10 տարվա ընկերն է եւ հիվանդանոցում նրա կողքին է եղել մինչեւ վերջ: Քյոքսեթը ներկա է գտնվել նրա դիակիզմանը եւ ինտերնետով հեռարձակել է արարողությունը: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», հայտնի չէ, թե ինչու է 30-ամյա Մազմանյանը Միացյալ Նահանգներից եկել Հնդկաստան. «Դա 1965թ. էր, երբ Ռուսաստանը առաջին քայլն էր կատարում դեպի տիեզերք, երբ Միացյալ Նահանգները զորք էր ուղարկում Վիետնամ, երբ Բոբ Դիլանը էլեկտրահարում էր իր երաժշտությամբ»: