Արդեն մի քանի շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստան Համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) դրամահավաքի շրջանակներում մեծ գումարներ խոստացող մի շարք գործարարներ հետո փոշմանում եւ հրաժարվում են խոստացած գումարները հատկացնելուց։ Նման խոսակցություններում հոլովվում էր հատկապես ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանի անունը։ «Խոստումը 600 հազար դոլար էր։ Գումարի կեսն արդեն ստացել ենք, մյուս կեսը կստանանք մինչեւ տարվա վերջ, որովհետեւ ի սկզբանե պայմանավորվածությունն այդպես է եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ տեղեկություններին՝ ասել է ՀՀՀ նախագահ Արա Վարդանյանը։ Նա նաեւ ավելացրել է, որ խոշոր բարերարների համար դժվար է խոստումները չկատարելը, քանի որ նրանց վճարումներից է կախված ծրագրերի իրականացումը, եւ Հիմնադրամը շատ հետեւողական է խոստացածը ստանալու հարցում: