Հանդիմանել է

28/10/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստի ժամանակ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը բավական կոպիտ տոնով հանդիմանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Այս օրինագծի հետ կապված

ՀՀԿ-ում հակասություններ են առաջացել: Հ.Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել էր, թե օտարալեզու դպրոցների ծրագիրը հնարավոր է իրականացնել նաեւ առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու: Հետո հայտնի դարձավ, որ որոշակի փոփոխություն, այնուամենայնիվ, կատարվելու է, եւ Ս. Սարգսյանը դրան կողմ է: Նիստի մասնակիցների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը դժգոհություն է հայտնել նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից` մի օրինագծի ընդունման համար: Խոսքը վերաբերում է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է ստեղծել վարչական վերաքննիչ դատարան: Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց երեկ: Ըստ Վերաքննիչ դատարանի դատավորներից մեկի` ՀՀ իշխանություններն այդ նոր դատարանը բացում են կոնկրետ անձին այնտեղ նախագահ նշանակելու համաձայն: Մեր աղբյուրները դեռ դժվարանում են ասել, թե խոսքն ում մասին է, բայց համոզված են, որ այդ մարդը դատական համակարգում հայտնի պաշտոնյա է: