Երեկ ԵԱՀԿ դիտորդական խումբը հերթական մոնիտորինգն է անցկացրել հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում` Աղդամի շրջանում: Միջադեպեր չեն գրանցվել։Սահմանամերձ Աղջաբեդի շրջանի ղեկավարը ԵԱՀԿ դիտորդներին ասել է, թե հոկտեմբերի 1-11-ը հայկական կողմից 127 անգամ խախտվել է հրադադարը, որի արդյունքում ադրբեջանական գյուղերի մեկ բնակիչ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր իր կայքում հաղորդագրություն է տեղադրում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը հոկտեմբերի ընթացքում ավելի քան 350 անգամ խախտել է հրադադարը, իսկ հոկտեմբերի 14-ին գլխին ստացած հրաձգային կրակոցից զոհվել է զինծառայող Վիտալի Իգիթյանը: