Ռուսաստանի դատախազության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը միջնորդություն է ներկայացրել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: 45-ամյա Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Պետդուման Դատախազության Քննչական կոմիտեին իրավունք տվեց քրեական գործ հարուցել հայազգի պատգամավորի դեմ: