Եվս մեկ զոհ

28/10/2010

Հոկտեմբերի 26-ին` կեսօրին, ԼՂ-ի Պաշտպանության բանակի եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետեւանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Հարութ Գրիգորյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Աստրախանում կայանալիք հանդիպումից առաջ իրավիճակն ապակայունացնելու` Ադրբեջանի հերթական քայլը` հայտարարելով, որ «այս սադրանքների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանական կողմը»: