Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում Գյումրիի Խ. Հայրիկ փողոցի միջնամասում իրար են բախվել 4 ավտոմեքենա, որոնցից մեկը ( կանաչ գույնի ԳԱԶ 31 «Վոլգա» մակնիշի) պատկանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարզպետունի Մարգարյանին, որը վթարի պահին եղել է ավտոմեքենայում: Բարեբախտաբար, վերջինս մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն կան տուժածներ, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուի մեքենայում գտվող 5 անձանցից երեքը, որոնք տեղափոխվել են Գյումրիի քաղաքային հիվանդանոց: Մեր տեղեկություններով, վթարի ենթարկված ավտոմեքենաներից երկուսի պետհամարանիշերն են՝ 45ՏՏ520, 45ՕՏ509, իսկ մեկը եղել է «Գազել» մակնիշի: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: