Մտահոգված չէ

28/10/2010

«ԱՄՆ-ը որեւէ մտահոգություն չունի Իրանում ռուս մասնագետների կառուցած Բուշերի ատոմակայանի հետ կապված»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով, անհանգստացնում են այլ ատոմակայանները, որտեղ կարող են միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ կատարվել: Հիշեցնենք, որ միջուկային վառելիքի մատակարարը ՌԴ-ն է, որն էլ ընդունելու է միջուկային թափոնները: ԱՄՆ-ում պնդում են, որ այդ ատոմակայանը միջուկային զենք պատրաստելու համար շղարշի դեր է կատարելու: ՄԱԳԱՏԷ-ն էլ ձգտում է հասնել նրան, որ իր տեսուչները ներկա լինեն Իրանի այդ ոլորտի բոլոր օբյեկտներում: