Օբաման` երկնագույնների մեջ

28/10/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրատիվ վարչակազմում համասեռամոլ պաշտոնյաների թիվը ռեկորդային է ԱՄՆ պատմության մեջ: Այդ մասին հաղորդում է «Associated Press»-ը` նշելով, որ ներկայում Օբամայի ադմինիստրացիայում կա 150 «երկնագույն» պաշտոնյա, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք պետական համակարգի բարձրագույն մարմիններում ընդգրկված է եղել 140 միասեռական, ընդ որում` Օբաման Սպիտակ տանն անցկացրել է իր նախագահության ժամկետի կեսը, մինչդեռ Քլինթոնը պաշտոնավարել է 2 անգամ: