Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին Հռոմում հայտարարել է, որ Վատիկանը հորդորելու է Իրաքի իշխանություններին` կանխել դատավճռի ի կատար ածումը: Իրաքի Գերագույն դատարանն Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի տեղակալին երեկ դատապարտել է կախաղանի` Հուսեյնի վարչախմբի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար: Վճռի կիրառման օրը որոշված չէ, փաստաբանները 30 օր ունեն որոշումը բողոքարկելու համար: Թարիք Ազիզը քրիստոնյա է:
Դատավճիռը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ Եվրամիությունը, Amnesty International կազմակերպությունը: