Ձմերուկը հանդիսանում է ամինաթթուների հարուստ բնական աղբյուր, այն բարելավում է օրգանիզմի զարկերակային ֆունկցիան: Ամերիկացի գիտնականները հաստատել են ձմերուկի օգտակար հատկությունները: Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ ձմերուկը հանդիսանում է արդյունավետ եւ բնական «զենք» հիպերտոնիայի դեմ: Նրա բաղադրության մեջ մտնող L-citrulline ամինաթթուն նպաստում է անոթային եւ արյան ճնշման կարգավորմանը: