Կիրակի օրը ՀՀ երեք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը լուրջ հաղթանակներ է տարել: Այսպիսով` Դիլիջանում «ԺՊ» թեկնածուն հաղթել է ՀՀԿ թեկնածուին, Արմավիրի, Տաուշի եւ Լոռու մարզերի մի շարք գյուղերում եւս անցել են «ԺՊ» կողմից պաշտպանվող 30 թեկնածուները` համայնքապետեր եւ գյուղապետեր: Բացի դրանից, «ԺՊ» թեկնածուներից երեքն ընտրվել են քաղաքապետ: Իսկ Տաշիրում, որը «ԺՊ» ղեկավար Կարեն Կարապետյանի ծննդավայրն է, «ԺՊ»-ն հաղթել է բոլոր գյուղերում: