Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդկանց բարեկեցության եւ սննդակարգի միջեւ կապը: Պարզվել է, որ նյութապես ավելի ապահովված մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտներ եւ բարձրագույն կրթություն, իրենց սննդակարգում քիչ մսամթերք են օգտագործում:
Հետազոտողներն այս փաստը բացատրում են նրանով, որ կրթված մարդիկ ավելի հետեւողականորեն են վերաբերվում եւ հետեւում բժիշկների խորհուրդներին: Բժիշկներն էլ զգուշացնում են` ամեն օր 2 կտորից ավելի բեկոնի կամ նրբերշիկի օգտագործումը քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացնում է 63%-ով: Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ չեն տալիս մսամթերքն ամբողջությամբ հանել սննդակարգից, պարզապես այն պետք է օգտագործել շաբաթը 3 անգամ: