«Լավաշի ցեխ»՝ Չինաստանում

19/10/2005

Վերջերս Անդրանիկ Մարգարյանի պատվիրակության կազմում Չինաստան մեկնած Հովիկ Աբրահամյանը հետաքրքիր պատմության մեջ է ընկել: Հացկերույթի ժամանակ չինացիները հայտարարել են, որ իրենց շատ դուր է եկել հայկական լավաշը: Եվ Հ. Աբրահամյանն առաջարկել է մի «լավաշի ցեխ» էլ բացել Չինաստանում՝ պայմանով, որ աշխատողները լինելու են Արտաշատից: «Արտաշատցու խաց ուտողը պալա չի պերի»,- մեր աղբյուրների փոխանցմամբ` արտաշատցու բարբառով հիմնավորել է Աբրահամյանը: Ասում են՝ թարգմանիչը թարգմանել է այդ խոսքերը, եւ բոլորը մի լավ ծիծաղել են: